Բախումներ ոստիկանության եւ Քննչական կոմիտեի միջեւ. լարվածությունը նորություն չէ

Oct 19, 2017 Comments Off on Բախումներ ոստիկանության եւ Քննչական կոմիտեի միջեւ. լարվածությունը նորություն չէ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի եւ ոստիկանության միջեւ միջգերատեսչական լարվածությունը վաղուց նորություն չէ, եւ պարբարաբար ականատես ենք լինում նրանց միջեւ անուղղակի բախումների:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, սակայն, հակառակն է պնդել. «Ոչ մի այդպիսի բան չկա,  կարծում եմ` ամեն ինչ կարգավորված է, եւ հստակ աշխատում ենք համագործակցված»: ՀՀ փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք նաեւ Սերժ Սարգսյանի խոսքերի մասին, որոնք նա հնչեցրել էր հոկտեմբերի 9-ին՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

«…Ոորոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք»,- հայտարարել էր Ս. Սարգսյանը: Ու այս խոսքերից հետո «Կոնվերսբանկի» կողոպուտը լրիվ չբացահայտված, Դուք շտապեցիք հայտարարել, թե բացահայտվել է: Բայց ոչ գողը կա, ոչ՝ գողոնը, ինչո՞ւ հարցին, փոխոստիկանապետ Եղիազարյանը պատասխանեց. «Բազմաթիվ ապացույցներ կան, ըստ երեւույթին, դրանով է պայմանավորված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: