«Հողեր ոչ մեկը ոչ մեկի չի փոխանցելու», իսկ ինչ կարող էր պահանջել Սերժ Սարգսյանը

Oct 19, 2017 Comments Off on «Հողեր ոչ մեկը ոչ մեկի չի փոխանցելու», իսկ ինչ կարող էր պահանջել Սերժ Սարգսյանը

«168 ժամ» թերթը գրում է. «Ժնեւյան հանդիպման ընթացքում նախագահներն ընդհանուր հարցեր են քննարկել, որոնք միշտ են քննարկում Ղարաբաղյան կարգավորման շրջանակում: Սենսացիաներ տեղի չունեցան, ծրագրում` եւս, համատեղ քննարկման կետեր եւս չկային: Սենսացիա կարող էր լինել այդ հանդիպումից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարվելը: Բայց հանդիպման կազմակերպման ընթացքում ԶԼՄ-ներում որոշակի լարվածությունից հետո սենսացիաներ տեղի չունեցան: Ներկայումս արդեն սենսացիա կարող է լինել հետագա, իր կարծիքով՝ անմիտ բանակցություններից Ադրբեջանի նախագահի հրաժարումը»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է անվտանգության եւ քաղաքական հարցերի վերլուծաբան, ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպման ընթացքում քննարկված հարցերին:

Ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ անցյալ տարի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների արդյունքները դուրս են մնում տեսադաշտից մեկ պարզ պատճառով` այդ որոշումներից ոչինչ չի իրականացվել: Ավելին, նրա խոսքով՝ վերահսկողները եւ դիտորդները ջանում են չնկատել Ղարաբաղում ստատուս-քվոյի փաստացի փոփոխությունը, քանի որ տարածքի մի շերտ 2016թ. ապրիլից հետո ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է անցել: Թեեւ, ըստ Տրոֆիմչուկի՝ ինքը` Հայաստանի նախագահը, եւս կարող էր պահանջել դիտորդներից նրանց հստակ կարծիքն այս հարցի վերաբերյալ:

Քաղաքագետի համոզմամբ՝ այն, ինչ Ադրբեջանն է այս բանակցություններից ակնկալում, նման արդյունքներ չեն լինելու. «Հողեր ոչ մեկը ոչ մեկի չի փոխանցելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: