Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ռեալիստական մոտեցում, եւ դուք հասկանում եք, թե որ կողմից. Կազիմիրով

Oct 19, 2017 Comments Off on Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ռեալիստական մոտեցում, եւ դուք հասկանում եք, թե որ կողմից. Կազիմիրով

«Ժողովուրդը» գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա վիճակին՝ նշելով. «Ես անձամբ կարծում եմ, որ կարգավորման գլխավոր հարցը հանդիսանում է կոնֆլիկտի կողմերի կողմից հարցի ուժային լուծման ցանկացած փորձի մերժումը: Պետք է կողմերն իրենց վրա պարտավորություն վերցնեն հարցը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծելու»: Վլադիմիր Կազիմիրովը միաժամանակ հայտարարել է. «Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ռեալիստական մոտեցում, եւ դուք հասկանում եք, թե որ կողմից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: