Լևոն Հայրապետյանը մահացել է Մորդովիայի բանտում քաղցկեղից

Oct 18, 2017 Comments Off on Լևոն Հայրապետյանը մահացել է Մորդովիայի բանտում քաղցկեղից

Շատ ցավալի է լսել է հայ մեծ բարերար Լևոն Հայրապետյանի՝ բանտում քաղցկեղից մահվան մասին լուրը, Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը։

«Նա շատ բան է արել հայրենիքի համար», – գրել է Բեգլարյանը՝ անդրադառնալով հայազգի բարերար և գործարար Լևոն Հայրապետյանի մահվանը։

Լ.Հայրապետյանը մահացել է Մորդովիայի բանտերից մեկում այսօր առավոտյան:

Ինչպես Մոսկվայից տեղեկացրել է լրագրող Վահե Ավանեսյանը, Լ.Հայրապետյանը մահացել է 68 տարեկանում:

«Նրա վերջին ցանկությունն էր, որ իրեն հուղարկավորեն ծնողների մոտ», – նշել է Վ.Ավանեսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: