Կանաչ ճանապարհ կազինոներին՝ 21 տարեկանից բարձրերի համար 

Oct 21, 2017 1 Comment

Կառավարությունը մերժել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Ելք խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Գևորգ Գորգիսյանի և Արտակ Զեյնալյանի առաջարկը: Պատգամավորներն առաջարկել էին արգելել այն քաղաքացիների մուտքը  խաղատներ, ովքեր նախապես լիազոր մարմնին այդ մասին տվել էին գրավոր հավաստում: Ըստ այդմ՝ առաջարկվում էր օրենքում կատարել լրացում հետևյալ բովանդակությամբ. «Քաղաքացու անձնագրի կամ անձը հաս­տա­տող այլ փաստաթղթի հիման վրա տարիքի ստուգման վերաբերյալ դրույթով, քաղաքացու կող­մից խաղասրահ կատարվող իր այ­ցե­լու­թյուն­ները սահմանափակելու կարգը սահ­մա­նող 7.1-ին հոդվածով, համաձայն որի` խա­ղա­սրահ կատարվող իր այցելությունները սահ­մա­նափակել ցանկացող քաղաքացին կա­րող է Հա­յաս­տանի Հանրապետության տա­րածքում գործող բոլոր խաղասրահներ իր մուտքն ար­գելելու վե­րաբերյալ դիմում ներ­կայացնել լիազոր մարմնին` նշելով որոշակի ժամ­կետ, որը չի կարող 6 ամսից պա­կաս լինել: Դիմումում նշված ժամկետի ընթացքում դի­մողն այն չի կարող հետ վերցնել»:  Օրենսդրական նախաձեռնության հեղինակները նման կարգավորումը հիմ­նա­­վորել էին այն քաղաքացիների շահերի պաշտ­պա­նու­թյան անհրաժեշտությամբ, ով­քեր թեև սահմանափակ գործունակ չեն ճանաչվել, սա­կայն, օրինակ, ալկոհոլի ազդե­ցու­թյամբ կորցնելով ինքնատիրապետումը, հաճախում են խա­ղատուն, բայց դա չեն անում սթափ վիճակում: Հետևաբար այս կարգի մարդիկ իրենց ընտանիքներին դնում են նյութական, սոցիալական և հոգեբանական ծանր վիճակում:

Նախագիծը, սակայն, ֆինանսների նախարարության կողմից ստացել է բացասական եզրակացություն. կից ներկայացված հիմնավորման մեջ շեշտվում է, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում արդեն իսկ համապատասխան դրույթ, համաձայն որի շահու­մով խա­ղե­րի, խաղա­տնե­րի գործունեության կազմակերպիչը պարտավոր է արգելել 21 տարին չլրացած ֆի­զիկական անձանց մուտքը խաղասրահ: Այդ կետի պահանջը չկատարելու համար նախատեսված է տուգանք` խախտման յուրաքանչյուր դեպքի հա­մար` երկու հար­յուր հազար դրամի չափով: Ինչ վերաբերում է 21-տարեկանից ավելի բարձր տարիքի մարդկանց խաղատներ այցելության հավելյալ սահմանափակումներին, ապա կառավարությունը գտնում է, որ այն հակասում է ՀՀ Քաղաքացիական օրենսդրության հիմնադրույթներին:

Թեպետ այս դեպքում խոսքը ոչ թե  սահմանափակման, այլ ինքնսահմանափակման մասին է, սակայն ըստ կառավարման մերժման մեջ նշված հիմնավորման՝ նման սահմանափակում չափահաս մարդու նկատմամբ կարող է միայն ու միայն դատարանի որոշմամբ կիրառվել: «Քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի համա­ձայն` քա­­ղաքացու գործունակությունը` իր գործո­ղու­թյուն­ներով քաղաքացիական իրավունքներ ձեռք բե­­րելու և իրականացնելու, իր համար քա­ղաքացիական պարտականություններ ստեղծելու և դրանք կատարելու ունակությունը ծա­գում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառ­նա­լու պա­հից: Քաղաքացիական օրենսգրքի 25-րդ հոդ­վածի համաձայն` քաղաքացու իրավունակությունը և գործու­նա­­կու­թյունը չեն կարող սահ­մանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կար­գով: Ոգելից խմիչք­նե­րի կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գոր­ծու­նա­կությունը կարող է  սահմանափակվել դա­­տարանով` Հայաստանի Հանրապետության քա­ղաքացիական դատավա­րու­թյան օրենսգրքով սահմանված կարգով»,- նշվում է հիմնավորման մեջ:

Ուստի 21-ից բարձր տարիքի քաղաքացիները կարող են մտնել խաղատուն, երբ կամենան:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Կանաչ ճանապարհ կազինոներին՝ 21 տարեկանից բարձրերի համար ” հրապարակմանը

  1. ԱնունՅուրիկ Հակոբյան says:

    Ամբողջ աշխարհը մտածում է ինչպես հողը հերկել, արտը հնձել, ժողովուրդ կերակրել, երկիրը պաշտպանել, սրանք մտածում են ՂՈՒՄԱՐԲԱԶՆԵՐԻՆ արտօնություններ տալու չտալու մասին: Վաաաաաաաայ ՔԵԶ, Հայ ժողովուրդ՚