Լևոն Հայրապետյանը գալու էր Ղարաբաղում ապրելու

Oct 18, 2017 Comments Off on Լևոն Հայրապետյանը գալու էր Ղարաբաղում ապրելու

Ինչպես տեղեկացրել էինք՝ 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայազգի գործարար և  բարերար Լևոն Հայրապետյանը:

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:

Լևոն Հայրապետյանը մեծ գումարներ է ներդրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման համար:

Հայրենի Վանք գյուղում Հայրապետյանը հիմնադրել է փայտամշակման գործարան: Հայրապետյանը կարծում էր, որ ցանկացած երկրում, այդ թվում Արցախում, մարդիկ զարգացման զգալի արդյունք ցուցաբերելու համար պետք է պայքարեն կաշառակերության և անհարգի շքեղության վրա:

Հիշեցնենք,որ նաձերբակալվել էր 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Երևանից վերադառնալիս: Անցած տարվա ապրիլին նա Մոսկվայի դատարանի վճռով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։ Հայազգի գործարարն իրեն մեղավոր չի ճանաչել։

2015-ի հոկտեմբերի 29-ին Լևոն Հայրապետյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ հենց վերացվի Մոսկվայից դուրս գալու արգելքը՝ մեկնելու է Լեռնային Ղարաբաղ, այնտեղ ապրելու:

Հայրապետյանն ասել էր. «Եթե, օրինակ, ինձ ասեն՝ կա՛մ կյանքդ է, որ ողջ պետք է մնաս, կա՛մ Ղարաբաղը հանձնես, ես Ղարաբաղը կընտրեմ։ Ես համոզված եմ, որ մեր իշխանություններն էլ են այդպես կարծում՝ ես Ղարաբաղի ղեկավարության մասին եմ խոսում, իրենք շատ մեծ պատրիոտ են իրենց հողի»։

2018-ին Հայրապետյանը պետք է ազատ արձակվեր՝ լրանում էր նրա ազատազրկման ժամկետը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: