Ինչ ունեցվածք ունի ԱԺ-ում Կարեն Կարապետյանի դրածոն

Oct 18, 2017 Comments Off on Ինչ ունեցվածք ունի ԱԺ-ում Կարեն Կարապետյանի դրածոն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքից պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Անդրանիկ Հարությունյանը, պարզվում է, բավական լուրջ ունեցվածքի տեր է.

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նա ունի մեկ բնակարան, ինքնակամ կառույցներ, երկու հողամաս, մեկ ավտոտնակ և երկու հատ ավտոմեքենաներ՝ «MercedesBenz 200», «Lexus LX 570» մակնիշի:

Նա հայտարարագրել է, որ ունի 8 մլն դրամը գերազանցող մեկ ժամացույց: Իսկ դրամական միջոցները կազմում են 23 մլն դրամ, 265 հազար դոլար և 10.5 մլն ռուսական ռուբլի: Որպես եկամուտ Հարությունյանը հայտարարագրել է աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 22 մլն 380 հազար դոլար:

Ի դեպ, տեղեկացնենք, որ 40-ամյա Հարությունյանը աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում և ԱԺ-ում համարվում է վարչապետ Կարեն Կարապետյանի դրածոն: Ինչով էլ պայմանավորված է Կոտայքի մարզում ՀՀԿ-ականների շրջանում երկրորդ տեղը զբաղեցնելու հանգամանքը: Չէ՞ որ Անդրանիկ Հարությունյանը ստացած ձայներով առաջ էր անցել այնպիսի կարկառուն ՀՀԿ-ականներից, ինչպիսիք Արամ Հարությունյանն ու Վարդան Այվազյանն էին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: