Դոն Պիպոն իշխանության թիրախում

Oct 18, 2017 Comments Off on Դոն Պիպոն իշխանության թիրախում

Վերջին շրջանում  սառնություն է նկատվում Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի հարաբերություններում, նախկինում նրանք բավական ջերմ հարաբերություններ ունեին, սակայն հիմա Դոն Պիպոն Ծառուկյանի հանդեպ իրեն ոչ այնքան ճիշտ է պահում: Գաղտնիք չէ, որ վարչապետության առաջին իսկ օրից էջմիածնցի այս հեղինակությունը չթաքցրեց դրական վերաբերմունքը Կարեն Կարապետյանի նկատմամբ, նա հայտնվեց հայաստանյան մամուլի էջերում եւ ստանձնեց վարչապետի գովքը: Ապա ներդրումների ակումբի հայտնի հավաքին մի քանի գործընկերներ բերեց, որոնց օգուտը դեռեւս չի զգացվում: Ներկայումս իշխանության ներսում թիմերի հստակեցման գործընթաց է սկսվել՝ Սամվել-Կարեն Կարապետյանների եւ Սերժ Սարգսյանի միջեւ, եւ Դոն Պիպոն հայտնվել է բարձր իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: