Ջիգարխանյանը կարող է անօթևան մնալ

Oct 18, 2017 Comments Off on Ջիգարխանյանը կարող է անօթևան մնալ

Հայտնի են դարձել Արմեն Ջիգարխանյանի և նրա կին Վիտալինայի կոնֆլիկտի  նոր մանրամասներ: Արմեն Ջիգարխանյանի մոտ ընկերոջ խոսքով՝ Վիտալինան մտադիր է տնից վտարել դերասանին, և ոչ միայն տնից, թատրոնից ևս: Այս մասին գրում է Utro.ru-ն:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դերասանը կսկսի նոր բնակարան փնտրել, որտեղ կկարողանա տեղափոխվել:

Բացի այդ, թատրոնի ղեկավարությունը ստանձնելով՝ Վիտալիան փոփոխել է փաստաթղթերը, որով այժմ հանգիստ կարող է աշխատանքից հեռացնել ամուսնուն: Բացի այդ, դերասանի ողջ ունեցվածքը գրանցված է նրա կնոջ անունով՝ երկու բնակարաններն այդ թվում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: