ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեքստը պատրաստ չէ վավերացման

Oct 17, 2017 Comments Off on ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեքստը պատրաստ չէ վավերացման

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ թեև նախօրեին Հայաստանն ու ԵՄ խորհուրդը հրապարակել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեքստը, այնուամենայնիվ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության V գագաթնաժողովին Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրման համար մնում են անհաղթահարելի խոչընդոտներ: Մեզ հայտնի է դարձել, որ ԵՄ առնվազն երեք անդամ Ադրբեջանի ջանքերով դեռևս չի թարգմանել համաձայնագրի տեքստը, ուստի այն պատրաստ չէ վավերացման: Այս պահին Երևանն ու Բրյուսելը բանակցում են խնդիրը հարթելու ուղղությամբ, բայց Բաքուն ամեն ինչ անում է, որ գագաթնաժողովին Երևանը ոչ մի առավելություն չստանա և ստորագրման հանդիսավոր արարողությունը չկայանա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: