«Ելքը» որոշել է կարգի հրավիրել Արտաշես Գեղամյանին

Oct 17, 2017 Comments Off on «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Արտաշես Գեղամյանին

Հրապարակը գրում է.«Ելք» դաշինքը որոշել է իրականություն դարձնել Նիկոլ Փաշինյանի խոստումը՝ կարգի հրավիրել Արտաշես Գեղամյանին։ Հոկտեմբերի 18-ին ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ներառված է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի եւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մանրամասները պարզելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Հարցով հիմնական զեկուցողը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն է: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արտաշես Գեղամյանի հետ հայտնի միջադեպը ոչ թե հարձակվող-տուժող հարաբերության վկայություն է, այլ հարձակվող-կարգի հրավիրող հարաբերության:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: