Վթար Կրասնոդարում. կան զոհ և վիրավորներ. հայտնի են անունները

Oct 15, 2017 Comments Off on Վթար Կրասնոդարում. կան զոհ և վիրավորներ. հայտնի են անունները

ՌԴ Կրասնոդարի երկրամասում խոշոր վթար է եղել, որի հետեւանքով հայ վարորդ է մահացել։ Վեց վիրավորների, այդ թվում՝ մեկ տարեկան երեխայի, տեղափոխել են հիվանդանոց։Հոկտեմբերի 15-ին, ժամը 01.30-ին Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ս. թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ-Ջիգինկա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:«ՎԱԶ 2106» մակնիշի 34 OQ 441 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԼԱԴԱ Պրիորա» մակնիշի К393ОА93RUS պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1974 թ. ծնված Նվեր Ղուլյանը տեղում մահացել է, իսկ տուժածներ՝ 1986 թ. ծնված Ազիզ Օզմանյանը, 1997 թ. ծնված Դիանա Իբոյանը, 2016 թ. ծնված Անգելինա Իբոյանը, 1951 թ. ծնված Անատոլի Բագատովը, 1989 թ. ծնված Գալինա Կուչերյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղափոխվել են Կրիմսկ քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոց:Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Վարորդի դին տեղափոխվել է Կրիմսկի դիահերձարան:Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, «ԼԱԴԱ Պրիորա» մակնիշի մեքենան ընթացել է հարսանեկան շարասյան կազմում, ապա դուրս է եկել հանդիպակաց ուղեգոտի եւ բախվել «ՎԱԶ 2106» եւ «ՎԱԶ 21074» մակնիշի մեքենաներին։ Բոլոր վիրավորները եղել են «ԼԱԴԱ Պրիորա» մեքենայում։ Դեպքի կապակցությամբ քրգործ է հարուցվել։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: