Ինչ կարգավիճակով կգործի «Ոստիկանության գվարդիան»

Oct 16, 2017 Comments Off on Ինչ կարգավիճակով կգործի «Ոստիկանության գվարդիան»

Բարեփոխումների 2017-2022 թվականների հայեցակարգի նախագծով ոստիկանությունը պատրաստվում է կառուցվածքային եւ բովանդակային փոփոխությունների: Առանցքային փոփոխություններից մեկը թերեւս ապառազմականացնել ոստիկանության զորքերն ու վերանվանել «Ոստիկանության գվարդիա»։
Այդուհետ ոստիկանության զորքերը երկրի սահմանների պաշտպանության գործում ներգրավված չեն լինելու: Հայեցակարգը, որը դառնալու է «Ոստիկանության մասին» նոր օրենքի հիմքը, առաջարկում է ոստիկանության զորքերն օգտագործել միայն զանգվածային անկարգությունները կանխելու և խափանելու համար, հակաահաբեկչական նպատակով, ռազմական և արտակարգ դրության ռեժիմ ապահովելիս, տարերային ու տեխնածին վթարների ժամանակ: Այսինքն, ոստիկանական զորքերը պաշտպանական, արտաքին ագրեսիայից պաշտպանվելու գործառույթներ ունի այս պահին, որը աստիճանաբար վերանալու է եւ բացառապես ներքին իրավակարգի ապահովման խնդիրներ են լուծվելու ոստիկանության կողմից:

Ոստիկանության զորքե¬րի ապառազմականացումից զատ առաջարկվում է նաև համանման գործառույթներ իրականացնող կենտրո¬նական ապարատի ստորաբաժանումների միավորում դեպարտամենտների մեջ, ինչը կհանգեցնի կադրային փոփոխությունների: Հայեցակարգը «ոստիկանության զորքեր» հասկացությունը, այդուհանդերձ, թույլատրում է որոշ դեպքերում կիրառել, մասնավորապես ընդգծվում է, որ վերակազ¬մակերպված տվյալ ստորաբաժանումն օգտագործել օրենքով նախատեսված հետևյալ բացառիկ դեպքերում՝ զանգվա¬ծային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջո¬ցառումներ իրականացնելիս, ռազմական և արտակարգ դրության իրավական ռե¬ժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանք¬ներին աջակցելիս: Այսինքն ստացվում է, որ ոստիկանությունը հարկ եղած դեպքում իր մահակի ֆունկցիան կատարելու է:
Ոստիկանության կարգավիճակի վերաբերյալ գործադիրի ընդունած հայեցակարգի հիմնա¬վորումների համաձայն այն նախարարություն չի դառնա եւ պետք է որ ենթարկվի վարչապետին: Հիշեցնենք, որ նոր Սահմանադրությունը չի թույլատրում կառավարությանն առընթեր մարմիններ, որոնցից է նաեւ Ոստիկանությունը: Ըստ հայեցակարգի՝ ապագա մոդելը ենթադրում է ոստիկանության բնագավա¬ռի քաղաքականության մշակում վարչապետի կողմից, ոստիկանության պետի հաշվետվությունն ու պատասխանատվու¬թյունը վարչապետի առջև: 2018-2023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով ոստիկանության ֆինանսավորումը նա¬խատեսված է ոչ թե որպես նախարարու¬թյուն, այլ որպես ենթակա մարմին:

Ուշագրավ է, որ վերջին մի քանի օրերին նոր մոդել է շրջանառության մեջ դրվել, ըստ մամուլի տեղեկությունների՝ Ոստիկանությունը, ԱԻՆ-ը եւ Տարածքային կառավարման նախարարությունը հնարավոր է միավորմեն մեկ սուպերնախարարության մեջ, եւ դառնան կառավարության հերթական նախարարություններից մեկը՝Ոստիկանության գվարդիա անվանումով: Սա նշանակում է, որ ներիշխանական տիրույթում կառուցվածքային փոփոխություններն այնքան էլ հարթ չեն ընթանում՝ պայմանավորված այդ գերատեսչությունների ղեկավարների ամբիցիաներով ու վարչապետի հետ ունեցած հարաբերություններով: Չի բացառվում, որ ոստիկանապետը չի ցանկանում դառնալ վարչապետին ենթակա կառույց, բայց չունենալ նախարարության կարգավիճակ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: