ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին զրկել են լիազորությունից
Շախմատի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել ֆեդերացիայի ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովին թույլ չտալ իր թեկնածությունը դնել առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ մասին տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:
Որոշումը կայացվել է Անթալիայում տեղի ունեցած ֆեդերացիայի համաժողովում: Մասնակիցներից 37-ը այդ որոշմանը կողմ են քվեարկել, իսկ 20-ը՝ դեմ:
Կիրսան Իլյումժինովի պարտականությունները ժամանակավոր կատարելու է ՖԻԴԵ-ի փոխնախագահ Իորգոս Մակրոպուլոսը: