Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը դարձավ վետերանների աշխարհի չեմպիոն

Oct 14, 2017 Comments Off on Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը դարձավ վետերանների աշխարհի չեմպիոն

ԲԲուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում 62 կգ քաշային կարգում Ժորա Հովհաննիսյանը դարձավ չեմպիոն:

Հայ վետերան ըմբիշը եզրափակչում շանս չտվեց ամերիկացի Հեջ Նելսոնին՝ 9:1:

Հովհաննիսյանը մեկնարկել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:0 հաշվով առավելության էր հասել ճապոնացի Սիսումու Հաշիուրայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ վետերանը ուժեղ էր ռուս Գենադի Մերեդովից՝ 14:3: Եզրափակչի ուղեգրի համար Հովհաննիսյանը հաղթել էր ռուս Վիկտոր Չերկաշինին՝ 8:2:

Ժորա Հովհաննիսյանը 15-րդ անգամ նվաճեց վետերանների աշխարհի չեմպիոնի կոչումը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: