Երբ կսկսվեն Խոսրովի անտառի վերականգնողական աշխատանքները

Oct 13, 2017 Comments Off on Երբ կսկսվեն Խոսրովի անտառի վերականգնողական աշխատանքները

«Հրդեհի հետեւանքով Խոսրովի անտառին հասցված վնասների չափի գնահատման գործընթացը դեռեւս ընթացքում է, եւ դա կպահանջի որոշակի ժամանակ:ՀՀ բնապահպանության նախարարությանը ամերիկյան կողմից աջակցություն է տրամադրվել, իսկ Միացյալ Նահանգներից ժամանած փորձագիտական խումբը պետք է աշխատի վերականգնողական ծրագրի շուրջ։ Խումբն այցելելու է նոյեմբերին, և ստանալու ենք առաջին միջազգայնացված աջակցությունն այդ ոլորտում:Վերականգնողական աշխատանքները կսկսվեն մասնագիտական գնահատականը ստանալուց անմիջապես հետո », – ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք գնահատվե՞լ է Խոսրովի անտառի հրդեհի վնասի չափը, եւ ե՞րբ են սկսվելու վերականգնողական աշխատանքները:

Դավիթ Տոնոյանը նաեւ ընդգծեց, որ նախարարության կողմից ավելի շատ ուշադրություն է դարձվելու նման աղետների կանխարգելման պայմաններին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: