Գեղեցկության մրցույթը համարում է ապօրինի ու չի ճանաչում տիտղոսակիրներին

Oct 13, 2017 Չի մեկնաբանվել

«Միսս Հայաստան-ազգային գործակալություն» Հ/Կ-ն, որը  «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա», «MISS ARMENIA» ապրանքային նշանների միակ և բացառիկ իրավատերն է և որին պատկանում է նույնանուն ապրանքային նշանների օգտագործման և ազգային մրցույթի կազմակերպման և անցկացման բացառիկ իրավունքը, հիմք ընդունելով կազմակերպության խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 29-ի նիստին միաձայն ընդունված որոշումը, հայտարարում է, որ

ա) 2017 թվականի սեպտեմբերի 24-ին «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպած և անցկացրած «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը համարում է ապօրինի,

բ) չի ճանաչում «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպած և անցկացրած «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի «Միսս Հայաստան» և այլ անվանակարգերի տիտղոսակիրներին` նրանց հավասարեցնելով «Միսս Հայաստան» ազգային մրցույթի կանոնակարգով սահմանված որակազրկված տիտղոսակիրներին, համարելով, որ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կազմակերպած և անցկացրած մրցույթի «Միսս Հայաստան» և այլ անվանակարգերի տիտղոսակիրները չեն կարող համարվել օրենքի պահանջներին համապատասխան ընթացակարգով ընտրված հաղթող կամ տիտղոսակիր, հետևաբար նաև չեն կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը գեղեցկության և նրբագեղության միջազգային մրցույթներին` որպես ազգային մրցույթի հաղթող կամ այլ տիտղոսակիր:

 12.10.2017թ.                                 

ք.Երևան
«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» Հ/Կ

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Գեղեցկության մրցույթը համարում է ապօրինի ու չի ճանաչում տիտղոսակիրներին”

Մեկնաբանել