Որտեղ կան մեծ ֆինանսական հոսքեր, այնտեղ կա կոռուպցիա. Դավիթ Տոնոյան

Oct 13, 2017 Comments Off on Որտեղ կան մեծ ֆինանսական հոսքեր, այնտեղ կա կոռուպցիա. Դավիթ Տոնոյան

«Չեմ կարծում, որ որեւէ վայրում կա ռիսկայնություն եւ շինարարությունը շարունակվում է:Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ պետք է ստեղծել անհանդուրժող մթնոլորտ աղետների ռիսկի չընկալման առումով»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝անդրադառնալով շինթույլտվությունների հետ կապված կոռուպցիոն ռիսկերին

Հարցին՝ հաստատո՞ւմ է, որ ոլորտում առկա է կոռուպցիա, նախարարը պատասխանեց. «Ո՞նց կարող է մի ոլորտում, որտեղ կան ֆինանսական մեծ հոսքեր, չլինի կոռուպցիա, ո՞վ է ասում, որ չկա»:

Դավիթ Տոնոյանը, որպես անհանդուրժողականության դրսեւորում, հորդորեց նման տեղեկությունների մասին ահազանգել իրենց: Հարցին՝ թե նախարարի լծակները բավարար չե՞ն նման տեղեկություններ ստանալու եւ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես ունեմ իմ մեխանիզմները, աշխատում եմ, որ դրանք արդյունավետ դառնան»:

«Իմ մեխանիզմների արդյունքում շատ թույլտվություններ մերժվել են»,-ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: