Զինվորական ծառայության մասին օրենքում ուղղումներ պետք են.Վովա Վարդանով

Oct 13, 2017 Comments Off on Զինվորական ծառայության մասին օրենքում ուղղումներ պետք են.Վովա Վարդանով

«Գոյատեւման արվեստը» կազմակերպության նախագահ, նախկին հետախույզ Վովա Վարդանովը՝ մեկնաբանելով զինվորական ծառայության մասին օրինագծում փոփոխություն մտցնելու Կառավարության առաջարկությունը, որը նախատեսում է ամբողջովին հանել կրթության համար ծառայության հետաձգման հնարավորությունը,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց,որ անհրաժեշտ է օրենքներում մշտապես փոփոխություններ կատարել։

« Անկախ առողջական խնդիրներից, կամավորներին պետք է անդամագրել որպես պահեստային։ Մեզ մոտ մարդիկ կան, ովքեր միայն մեկ աչքով են տեսնում, սակայն նրանք կրակում են ոչ պակաս, քան գործող զինվորականները, իսկ երբեմն՝ անգամ նրանցից ավելի լավ։ Բացի այդ՝ նրանք հիանալի գլուխ են հանում սառը եւ հրաձգային զենքերից եւ վատ չեն ռազմական մարտավարությունից:Բանակի նամն համակարգը պետք է ակտիվ եւ մանեւրային օրգանիզմ լինի »,-վստահեցրեց Վարդանովը։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: