Ժան Կլոդ Յունկերը չի ցանկանում Կատալոնիայի անկախությունը

Oct 13, 2017 Չի մեկնաբանվել

 

«Կատալոնիայի անկախությունը կխրախուսի այլ տարածաշրջաններին եւ կբարդացնի ԵՄ ղեկավարումը։ Եթե մենք թույլ տանք Կատալոնիային առանձնանալ   , մյուսները նույնպես այդ կերպ կվարվեն։ Ես չեմ ուզում դա», –  ելույթ ունենալով Լյուքսեմբուրգի համալսարանում,ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը :

Նա նշել է, որ շատ անհանգստացած է Եվրոպայում «անջատողական միտումներից», եւ  կոչ է արել Իսպանիայի վարչապետին վստահեցնել, որ իրավիճակը հսկողության տակ է։  Խոսելով ԵՄ միջնորդության մասին՝ Յունկերը նշել է, որ Եվրահանձնաժողովը չի կարող միջնորդ դառնալ կողմերից մեկի դիմումով։ ԵՄ-ում վստահ են, որ Իսպանիայի վարչապետը կլուծի այդ «ներքին խնդիրը»։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “Ժան Կլոդ Յունկերը չի ցանկանում Կատալոնիայի անկախությունը”

Մեկնաբանել