Մեզ պետք է ժամադրեն.Փոստանջյան

Oct 13, 2017 Comments Off on Մեզ պետք է ժամադրեն.Փոստանջյան

««Երկիր Ծիրանի» կուսակցությունը հասարակությանը նախապատրաստում է ցանցային պայքարի:Շրջում ենք են երկրի բնակավայրերով, մարդկանց մեջ գտնում  համախոհներ, որպեսզի հետագայում համահայկական ընդվզման օր հայտարարենք ու ելնենք պաքարի: Ցանցային պայքարը տանելու ենք ցանցային միջոցներով, քանի որ այս քաղաքական պայմաններում հեշտ է ձախողել սկսած գործը, եւ խմբին կամ անձին ճնշելու փորձից ելնելով եւ նախորդ փորձերը վերլուծելով, պետք է լինի ցանցային պայքար, որ չլինի մեկ առաջնորդ կամ առաջնորդող խումբ: Հայաշատ քաղաքներում եւս պետք է լինեն ընդվզման գործընթացներ բողոքներ, որ չեն ճանաչում այս ապօրինի իշխանությանը, հայտ են ներկայացնում նոր քաղաքական համակարգի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երկիր  Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Երբ է լինելու համահայկական ընդվզման օրը, արդյոք այն լինելու է մինչեւ տարեվերջ, հարցրեցին լրագրողները, Փոստանջյանը պատասխանեց, որ սխալ է օրվա մասին նախապես հայտնել. «Ուզում ենք, որ հնարավորինս արագ տեղի ունենա, հանրությունը ինքնակազմակերպվի, բայց  հանրությունը պետք է ժամադրի օրը, տեղը, մեր խնդիրն է հանրությանը պատրաստել, գաղափարախոսությունը ներկայացնել, իսկ հանրությունն ինքն իր միջից հայտնի եւ՛ ժամը, եւ՛ օրը»:

«Երկիր Ծիրանիի» նախագահի խոսքով, այս պահին այլ քաղաքական ուժերի հետ համագործակցություն չչկա, բայց եթե իրենց սկզբունքը, գաղափարը եւ ծրագիրը կիսում են,  կարող է լինել համագործակցություն:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: