Վահան Շիրխանյանն ընկել է սայլակից. ինչ վիճակում է նա

Oct 13, 2017 Comments Off on Վահան Շիրխանյանն ընկել է սայլակից. ինչ վիճակում է նա

Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 13-ին, «զինված խմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից իրեն դատարան բերելիս երկու անգամ աստիճաններից գցել են. «Դատապարտյալների հիվանդանոցից» սայլակով բերելիս երկու անգամ աստիճաններից ինձ գցեցին, որից հետո ցավեր առաջացան մեջքիս շրջանում»:

Նախագահող դատավորը ասաց, որ նման պայմաններում որ ամբաստանյալը ի վիճակի չէ դատական նիստին նստելու, դատական նիստը չի կարող շարունակվել:

Հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը: Նա ասաց, որ արդեն 8 օր գտնվում է հացադուլի մեջ. «Շատ վճռական եմ տրամադրված, առողջական խնդիրների պատճառով պահանջում եմ փոխել իմ խափանման միջոց կալանավորումը: Խոստանում եմ ոչ մի բանի չխոչընդոտել: Ես իմ մաշկի վրա եմ զգում, որ առողջական վիճակս վատացել է»:

Նախագահողը ասաց, որ դատարանում որևէ փաստաթուղթ ներկայացված չէ ամբաստանյալի առողջական վիճակի վատացման վերաբերյալ: Ե

Ամբաստանյալ Էդուարդ Ներսիսյանի շահերի պաշտպան Կարմեն Պողոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը 2016 թվականի օգոստոսին գլխուղեղի կաթված ես ստացել, ներկայումս գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում՝ հետկաթվածային վերականգնողական շրջանում է: Նրան անհրաժեշտ է նեղ մասնագիտական հետազոտություննե :

Նախագահողը տեղեկացրեց, որ այդ հիվանդանոցից հայտնել են, որ առայժմ հիվանդին ընդունել չեն կարող:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: