Եվս 115 հոգու կձերբակալեն Գյուլենի հետ ենթադրյալ կապերի համար

Oct 13, 2017 Չի մեկնաբանվել

«Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է,որ Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել ձերբակալել ևս 115 հոգու, ովքեր կասկածվում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։

Հատուկ գործողություններ են իրականացվում Թուրքիայի 15 նահանգներում։ Ձերբակալվածները, մասնավորապես, մեղադրվում են նախագահ Ռեջեփ Էրդողանի երբեմնի համախոհ, իսկ ներկայումս թուրքական իշխանությունների ընդդիմախոս Գյուլենի գլխավորած կազմակերպությանն անդամակցելու և ֆինանսավորելու մեջ։

2016 թվականին Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ թուրքական իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին, վերջինս, սակայն, հերքում է այդ մեղադրանքները։

 

Միջազգային
Անդրադարձներ չկան to “Եվս 115 հոգու կձերբակալեն Գյուլենի հետ ենթադրյալ կապերի համար”

Մեկնաբանել