Մարզպետները վարչապետին դժգոհել են Իգնատի Առաքելյանից

Oct 13, 2017 Comments Off on Մարզպետները վարչապետին դժգոհել են Իգնատի Առաքելյանից

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ մարզպետների շրջանում դժգոհության ալիք է բարձրացել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի դեմ։

«Մարզպետները իրենց դժգոհությունը ներկայացրել են վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նրանք ի մասնավորի ասել են. «Ինչ հարց, որ բարձրացնում ենք գյուղատնտեսության նախարարի մոտ, ոչ մի բանով չի օգնում, ոչ մի խնդրի լուծում չի տալիս։ Ընդհակառակը՝ մեզ է հրահանգում ռեսուրսներ ճարել ու ելք գտնել դրությունից դուրս գալու համար։ Նրա հետ հնարավոր չէ աշխատել այլեւս»։

«ՉԻ»՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ մարզպետները այդուհանդերձ ելք գտել են. նրանք տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին են ներկայացնում իրենց մարզում եղած խնդիրները, որպեսզի վերջինս այդ խնդիրները ներկայացնի վարչապետին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: