«Լեզուներն աջ ու ձախ թող շաղ չտան». գործին խառնվեց նախագահականը

Oct 13, 2017 Comments Off on «Լեզուներն աջ ու ձախ թող շաղ չտան». գործին խառնվեց նախագահականը

«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամները քաղաքական դեմքեր չեն, ընդամենը տեղական ինքնակառավարման մարմնի անդամներ են, որոնց գործը քաղաքային տնտեսությունը ճիշտ կառավարելն է (եթե, իհարկե, ունակ են դրան):

Ոմանք, սակայն, սեփական դերն ու տեղը խառնել են, կարծում են, թե իրենց «կոլխոզում» են հայտնվել ու դեմքի լուրջ արտահայտությամբ ներկայանում են հանրությանը։

Ավագանու ՀՀԿ-ական անդամ Լեւոն Իգիթյանը եւս այս շաբաթ դրսեւորվեց իր ողջ «հմայքով», երբ, «Երկիր ծիրանիից» ավագանու անդամի քննադատությանն ի պատասխան, նետեց. «Ասում են՝ կնոջը վիրավորում են, քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ»:

Շատերը զայրալից գնահատականներ տվեցին ոչ միայն այս, այլեւ ավագանու ՀՀԿ մյուս անդամների մտքի «գոհարներին», սակայն մարդկային այս «տիպը» ոչ մի գնահատականից չի ազդվում, բացի մեկից:

Այդ միակ «բացառությունն» էլ շատ չի ուշանա: Մեր տեղեկություններով` ավագանու նիստերում տիրող մթնոլորտն անհանգստացրել է նաեւ նախագահականին:

Առաջիկայում Տարոն Մարգարյանին կանչելու եւ հրահանգելու են, որ նիստերն անցկացնեն առանց նման տեսարանների, իգիթյաններին ու մյուսներին էլ սաստեն:

«Լեզուներն աջ ու ձախ թող շաղ չտան»,- վրդովված ասաց մեր աղբյուրը, հավելելով, որ նախագահականի կոշտ նկատողությունն անպարկեշտներին կստիպի սսկվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: