«Մենք Պուտինի հետ խոսել ենք նաեւ Ս-500-ի մասին».Էրդողան

Oct 13, 2017 Չի մեկնաբանվել

Haber Turk հեռուստաալիքի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է այն մասին,որ  Թուրքիան Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ կապված խնդիրներ չունի:

«Ս-400-ի առումով որեւէ խնդիր չկա: Առաջին փուլում համատեղ արտադրություն նախատեսված չէ: Հուսով ենք, որ այն կսկսվի երկրորդ փուլից:Թուրքիան «մտադիր չէ ավարտել բանակցությունները Ս-400-ի շուրջ»:Մենք Պուտինի հետ խոսել ենք նաեւ Ս-500-ի մասին»,- ընդգծել է նա:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւվլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից, եթե համաձայնություն ձեռք չբերվի դրանց համատեղ արտադրության շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “«Մենք Պուտինի հետ խոսել ենք նաեւ Ս-500-ի մասին».Էրդողան”

Մեկնաբանել