Թուրքիան զինտեխնիկա է ուղարկում Սիրիայի հետ սահման

Oct 13, 2017 Չի մեկնաբանվել

Anadolu գործակալությունը հայտնում է,որ  Թուրքական Հաթայ նահանգի շրջան են ուղարկվում մեծ թվով ռազմատրանսպորտային միջոցներ և շտպաօգնության մեքենաներ:

Թուրքիայի գլխավոր շտաբը արդեն  հայտնել էր սիրիական Իդլիբում դեէսկալացիոն գոտիների ստեղծման շրջանակում հետախուզական գործողության մեկնարկի մասին։

Անկարան գործում է Աստանայի համաձայնագրերի շրջանակում և համակարգում աշխատանքը Մոսկվայի հետ,ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները կտեղակայվեն Իդլիբի դեէսկալացիոն գոտու ներսում, իսկ ռուսական ուժերը՝ գոտու արտաքին պարագծով։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Թուրքիան զինտեխնիկա է ուղարկում Սիրիայի հետ սահման”

Մեկնաբանել