Վարժեցնել՝ ինչպես առյուծի.ԱՄՆ-ը՝Թուրքիային

Oct 13, 2017 Comments Off on Վարժեցնել՝ ինչպես առյուծի.ԱՄՆ-ը՝Թուրքիային

Թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է,որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է Անկարայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները՝ իր երկիրը համեմատելով գիշատչի հետ:

«Թուրքիային ցանկանում են օղակել բոլոր կողմերից և վարժեցնել, ինչպես առյուծի, որի ճիրանները կտրել են: Նրանք սովոր են հին Թուրքիային և չեն ճանաչում ուժեղ Թուրքիան», – Թուրքիայի նախագահը իր երկիրը համեմատել է առյուծի հետ, որը մնացել է առանց ճիրանների:

Էրդողանը նաև կարծիք է հայտնել, որ իր անկախությունը պաշտպանելու թուրքական վճռականությունը մտահոգում է ինչ-որ մեկի: Էրդողանը նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին մեղադրել է վիզային ճգնաժամ ստեղծելու մեջ:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: