Հպանցիկ անդրադարձանք Սարգսյան-Ալիև հանդիպմանը.Ա.Աշոտյան

Oct 13, 2017 Comments Off on Հպանցիկ անդրադարձանք Սարգսյան-Ալիև հանդիպմանը.Ա.Աշոտյան

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաջորդ շաբաթվա ընթացքում Ժնևում հանդիպում կունենան:Նիստի ընթացքում հպանցիկ անդրադարձանք նաև գալիք շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայանալիք հանդիպմանը, որը նախաձեռնել են Մինսկի խմբի համանախագահները»,- հինգշաբթի երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է  Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Արցախյան հիմնախնդրի հետ կապված Հայաստանի դիրքորոշումներին բոլորը ծանոթ են, բոլորովին վերջերս ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից ևս մեկ անգամ ներկայացրել է այդ դիրքորոշումները:  Հավատարիմ լինելով բանակցային ձևաչափին և Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը կմասնակցի հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը՝ չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին»,- եզրափակել է Աշոտյանը:

« Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ընդունված սկզբունքները մնում են բանակցային գործընթացի և վստահության մթնոլորտի վերականգման ձևավորման բանակցային սեղանին: Այս տեսանկյունից մենք բազմիցս շեշտել ենք մեր մոտեցումը, որ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար հարկավոր է ստեղծել արժանահավատ և անվտանգ միջավայր, ստեղծել միջադեպերի հետաքննության արժանահավատ մեխանիզմներ»,- շեշտել է  Աշոտյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: