ԵՄ-ի ու նրա հարևանների անվտանգությունը փոխկապակցված է. Ափաթուրայ

Oct 13, 2017 Comments Off on ԵՄ-ի ու նրա հարևանների անվտանգությունը փոխկապակցված է. Ափաթուրայ

«Եվրոպան իրեն շատ ավելի անվտանգ կզգա իր հարևանների կայունության պայմաններում։Օրեր առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը գտնվել է Ռումինիայում, որտեղ ձևավորվել է բազմազգ ուժերի գումարտակ։Մենք պետք է աշխատենք մեր գործընկերների հետ Բալթիկ և Սև ծովերում տեղեկատվության փոխանակման և համատեղ զորավարժությունների անցկացման ուղղությամբ։ Բալթյան տարածաշրջանում այդ գործընթացն ավելի զարգացած է, քանի որ մենք այն սկսել ենք ավելի վաղ։ Մենք վստահ ենք, որ Եվրոպան ավելի անվտանգ կլինի իր հարևանների կայունության ու անվտանգության պայմաններում»,-ելույթ ունենալով Բաթումում անցկացված Վրաստանի պաշտպանության ու անվտանգության համաժողովի ժամանակ՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ում ուշադիր հետևում են Վրաստանում իրականցվող բարեփոխումներին, որոնք կապահովեն նրա առավելագույն մերձեցումը դաշինքի հետ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: