«Սևան ազգային պարկի» Նորատուսի մասնաճյուղի տնօրենի և նրա որդու դեմ քրգործ է հարուցվել

Oct 13, 2017 Comments Off on «Սևան ազգային պարկի» Նորատուսի մասնաճյուղի տնօրենի և նրա որդու դեմ քրգործ է հարուցվել

«Սեւան ազգային պարկի» Նորատուսի մասնաճյուղի տնօրենի եւ նրա որդու դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Իրավապահները տեղեկություններ են ստացել, որ «Սեւան ազգային պարկի» Նորատուսի մասնաճյուղի տնօրենը կազմակերպում է ապօրինի ծառահատումներ, իսկ նրա որդին այն մշակում իրենց սղոցարանում։ Իրավապահները նրանց պատկանող սղոցարանում օրերս հայտնաբերել են տախտակներ ու գերաններ, որոնց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթեր չեն եղել։

Բնությանը հասցված վնասի չափը ճշտվում է, նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն, հանգամանքները պազրվում են:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: