Դաժան ու ողբերգական դեպք Վանաձորում. երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել. 3-ամյա տղան մահացել է.SHAMSHYAN.com

Oct 12, 2017 Comments Off on Դաժան ու ողբերգական դեպք Վանաձորում. երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել. 3-ամյա տղան մահացել է.SHAMSHYAN.com

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 25 տանը հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն՝ հաշված րոպեների ընթացքում, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ սկսել են պայքարել երկհարկանի տան 2-րդ հարկում առաջացած հրդեհի տարածման դեմ: Օպերատիվորեն ժամանել են նաև Վանաձորի հիվանդանոցի հերթապահ խումբն, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, որոնց դեպքի վայր է ուղարկել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Ժամանել են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: ՃՈ աշխատակիցները տարածքը սահամանազատում են ավտոմեքենաներից, որպեսզի հրշեջները ազատ տեղաշարժվեն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրդեհի հետևանքով տանը, ըստ նախնական տեղեկությունների, միայնակ մնացող 3-ամյա Էմիլ Խաչատրյանը մահացել է: Այս պահին նրա մորը՝ 41-ամյա Նաիրա Խաչատրյանին տեղում հոգեբանական ու բժշկական օգնություն են ցուցաբերում բժիշկներն ու փրկարարները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի քննության ընթացքում: Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ պետի տեղակալ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ: Հրդեհի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող, Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Բարսեղ Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, որպեսզի պարզ լինի երեխան ծխախեղդ լինելուց է մահացել, թե այրվածքներից: Դեպքի վայրում հավաքված հարևանները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին, որ Ն. Խաչատրյանը սոցիալապես անապահով ընտանիքից է, զբաղվում է մուրացկանությամբ ու հաճախակի է երեխային թողել տանը միայնակ ու ինքը դուրս է եկել տանից ՝ գումար վաստակելու համար, որպեզի կարողանան ընտանիքի գոյությունը պահպանել:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: