«Նրանք մտադիր են այսուհետ էլ ընդլայնել համագործակցությունն ու ներկայությունը ռուսական շուկայում». Պեսկով

Oct 12, 2017 Comments Off on «Նրանք մտադիր են այսուհետ էլ ընդլայնել համագործակցությունն ու ներկայությունը ռուսական շուկայում». Պեսկով

Գերմանական ընկերությունների ներկայացուցիչները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել են, որ ցանկություն ունեն շարունակել իրենց մասնակությունը «Հյուսիսային հոսքին»։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ամփոփելով Գերմանիայի բիզնեսի ներկայացուցիչների հետ նախագահի հանդիպումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը նաեւ նշել է, որ գործարարները վստահեցրել են նախագահին, որ շահագրգռված են Ռուսաստանի շուկայում հետագա ներկայության հարցում. «Նրանք իրոք մտադիր են այսուհետ էլ ընդլայնել համագործակցությունն ու ներկայությունը ռուսական շուկայում»։

Պեսկովի խոսքով՝ հանդիպման ժամանակ խոսք է եղել տարբեր ոլորտներում համագործակցության մասին։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: