ՌԴ-ն խստացնում է ՀՀ-ից, Ադրբեջանից եւ Բելառուսից լոլիկի ներկրման պայմանները

Oct 12, 2017 Չի մեկնաբանվել

Ռոսսելխոզնադզորը  վերահսկողություն է սահմանել Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից բանջարեղենի՝ հատկապես լոլիկի ներմուծման համար:

Այս մասին տեղեկանում ենք «Ռիա Նովոստի»-ից:Նշվում է, որ «Ռոսսելխոզնադզորը» մի շարք պետություններից ստացվող բուսական ծագման արտադրանքի ներկրման ծավալների համեմատական վերլուծություն է իրականացնում: «Վերջին շրջանում դիտվում է ՌԴ-ում ներկրման համար արգելված արտադրանքի՝ մասնավորապես լոլիկի Հայաստան, Ադրբեջան և Բելառուս ներկրման կտրուկ աճ, նշում է գործակալությունը: Այնտեղից արգելված արտադրանքը հետագայում փորձում են ներմուծել Ռուսաստան՝ ներկայացնելով որպես այդ պետություններում արտադրված ապրանքներ», – նշում են գերատեսչությունում:

Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, ռուսական շուկայում արգելված թուրքական պոմիդորները շուկա են մտնում Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի միջոցով:

Ռուսաստանը թուրքական լոլիկի ներկրման արգելք է կիրառում 2016-ի հունվարի 1-ից:

Միջազգային
Անդրադարձներ չկան to “ՌԴ-ն խստացնում է ՀՀ-ից, Ադրբեջանից եւ Բելառուսից լոլիկի ներկրման պայմանները”

Մեկնաբանել