Կհստակեցվի առևտրային ցանցերի գերիշխող դիրք ունենալու հարցը

Oct 12, 2017 Չի մեկնաբանվել

Կառավարությունն առաջարկություն ներկայացրեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որը հեղինակն է Ազգային ժողովի Ծառուկյան դաշինք խմբակցությունը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ օրինագծի հեղինակների հիմնավորմամբ՝ անհրաժեշտ է սահմանափակում մտցնել շուկայում առաջատար երկու կամ երեք ընկերություններին միասին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու սահմանումներում:

«Կառավարությունն առաջարկում է նախագծով սահմանել, որ առևտրային ցանցը, որը հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, կարող է համարվել գերիշխող դիրք ունեցող, եթե վերջինիս առևտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է 1.5 մլրդ դրամի շեմը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ առաջարկվում է նախագծում «500 մլն» բառերը փոխարինել «1.5 մլրդ» բառերով:

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Կհստակեցվի առևտրային ցանցերի գերիշխող դիրք ունենալու հարցը”

Մեկնաբանել