Այդ դեպքում Ադրբեջան չկա, կա միայն Հայաստան. Իսագուլյան

Oct 12, 2017 Չի մեկնաբանվել

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր նշեց, որ Ադրբեջանը միշտ գնում է սադրիչ գործողությունների:

«Այլևս հարկավոր են պատժիչ գործողություններ, այլևս ազատագրված տարածքներ չկան, դրանք Արցախի Հանրապետության տարածքներն են:  Պատահական չէ, որ մինչև Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը, Արցախի իշխանությունը տարածվում է այն սահմանների վրա, որոնք գտնվում են Արցախի իշխանությունների լիազորության ներքո: Լավ կլինի՝ մեր լեքսիկոնից հանենք «անվտանգության գոտի», «ազատագրված տարածքներ», և այլն: Եթե պատմական արդարության վերականգնման մասին խոսենք, այդ դեպքում Ադրբեջան չկա, եթե գնանք պատմության ամենախորքերը, կպարզվի, որ այս տարածաշրջանում բոլոր հին քարտեզները միայն մեկ երկիր են ճանաչել, ու դա եղել է Հայաստանը: Ի՞նչ ազատագրված տարածքներ, ի՞նչ անվտանգության գոտի, դրանք Արցախի տարածքներն են: Այ, եթե Ադրբեջանը նորից ագրեսիայի գնա, այդ դեպքում չի բացառվում, որ մենք մեր որոշակի պատմական տարածքներ էլի պետք է ազատագրենք:Արցախի պետությունը կայացած պետություն է, եթե ինչ-որ մեկը դա չի ճանաչել, դա չի նշանակում, որ այդ պետությունը չկա», – ասաց նա:

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Այդ դեպքում Ադրբեջան չկա, կա միայն Հայաստան. Իսագուլյան”

Մեկնաբանել