Ինչո՞ւ է թանկացել թարմ միսն ըստ փոխնախարարի

Oct 12, 2017 Չի մեկնաբանվել

Թարմ մսի գների բարձրացումը կապված է անասնագլխաքանակի անկման ու արտահանման աճի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Հանրային խորհրդում կայացած քննարկման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
Ինչպես պարզաբանեց՝ թանկացման խնդրի հիմնական պատճառը խոտի արտադրության ծավալների նվազումն է, որն էլ իր հերթին կապված է երկարատեւ ու ծանր ձմեռվա հետ:

«Այս ամենի հետևանքով անասնակերը թանկացել է, լրացուցիչ ծախսերն ավելացել են, գյուղացին սկսել է միսն ավելի թանկ վաճառել վերավաճառողին և այլն: Բացի դա, եղել է անասնագլխի քանակի անկում»,- ասաց նա:

Մսի գների բարձրացման պատճառներից մեկն էլ մանր եւ խոշոր եղջերավոր անասունների արտահանման ծավալների կտրուկ ավելացումն է:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Ինչո՞ւ է թանկացել թարմ միսն ըստ փոխնախարարի”

Մեկնաբանել