Սամվել Կարապետյանը գրոհում է դեպի մեդիադաշտ

Oct 13, 2017 Comments Off on Սամվել Կարապետյանը գրոհում է դեպի մեդիադաշտ

Ռուսաստաբնակ գործարար, Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը պատրաստվում է ուրույն տեղ զբաղեցնել նաեւ մեդիադաշտում։

Ամիսներ ի վեր խոսակցություններ կան, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորությունը ստանձնած Սամվել Կարապետյանը ձեռք կբերի Հայաստանի առաջատար մեդիա «կոմպանիաներից» մեկը, որն իր մեջ ներառում է ինչպես հեռուստաընկերություններ, այնպես էլ էլեկտրոնային կայքեր։

Ամենայն հավանականությամբ ըստ պտտվող խոսակցությունների գործընթացը փաստացի կհաստատվի 2018-ի կեսերին եւ Կարապետյանը կստանձնի այդ ընկերության հովանավորչությունը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: