Արտակարգ դեպք Երևանում. կոտրել են «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալը

Oct 12, 2017 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. կոտրել են «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալը

Shamshyan.com-ը գրում է. Երեկ ՝ հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ից մինչև 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Էրեբունի փողոցի թիվ 24 հասցեում դռան փականը կոտրելու միջոցով վնասել են այնտեղ տեղադրված «Իզի-Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալը։

Տերմինալի միջից գողացել են 375 հազար 800 դրամ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։

Կատարվածը առաջինը նկատել է նշված ընկերության տեխնիկը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: