Ռուսաստանն ընդդեմ Թուրքիայի. Էրդողանի դիրքորոշումը չի ազդի թերակղզու կարգավիճակի վրա

Oct 12, 2017 Չի մեկնաբանվել

Ղրիմի ռուսական կարգավիճակը չճանաչելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը չի ազդի Ռուսաստանի Դաշնությանը թերակղզու պատկանելության վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Ղրիմի ճանաչման կամ չճանաչման վերաբերյալ հայտարարությունները, ում կողմից էլ որ դրանք արվեն, չեն ազդի այն բանի վրա, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության բաղկացուցիչ մասն Է: Գործընկերները տարբեր են, բոլորն էլ տարբեր շահեր ունեն: Բայց, մեկ անգամ էլ եմ ասում՝ ոչ մի հայտարարություն չի ազդի Ղրիմի պատկանելության և Ռուսաստանի Դաշնության կազմում նրա գտնվելու վրա», -ասել է Զախարովան բրիֆինգի ժամանակ:

Ավելի վաղ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ չի ճանաչում Ղրիմի «անօրինական բռնակցումը»:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “Ռուսաստանն ընդդեմ Թուրքիայի. Էրդողանի դիրքորոշումը չի ազդի թերակղզու կարգավիճակի վրա”

Մեկնաբանել