Կառուցվածքային փոփոխություններ են սպասվում

Oct 12, 2017 Comments Off on Կառուցվածքային փոփոխություններ են սպասվում

ՀՀ կառավարության որոշմամբ արդարադատության նախարարության աշխատակազմում ստեղծվելու է էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժին, քարտուղարությունը և արխիվային բաժինը միացման միջոցով վերակազմակերպվելու են նախարարության աշխատակազմի քարտուղարության, վերահսկողական ծառայությունում ստեղծվելու է վեցերորդ բաժին՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով:

Նախագծով աշխատակազմում ստեղծվում է էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժին, որը կապահովի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցմանն ուղղված ծրագրերի մշակման, համակարգի գործարկմանն ուղղված քաղաքականության մշակման, նախարարության կառուցվածքում առկա էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգի արդյունավետ շահագործման և հետագա կատարելագործմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: