Մխիթարյանը բացառիկ ֆուտբոլիստ է. Նայջլ Վինթերբուրն

Oct 12, 2017 Comments Off on Մխիթարյանը բացառիկ ֆուտբոլիստ է. Նայջլ Վինթերբուրն

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, բրիտանական հեռուստաընկերության փորձագետ Նայջլ Վինթերբուրնն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:

Ըստ նրա՝ Մխիթարյանը բացառիկ ֆուտբոլիստ է:

«Ընթացիկ մրցաշրջանում տեսանք Մխիթարյանին մի փոքր այլ դիրքում. այժմ նա խաղում է որպես ենթահարձակվող: Այդ պարագայում նա կարող է տեղափոխվել աջ, որտեղ հանդես է գալիս Մատան, իսկ Խուանը կտեղաշարժվի կենտրոն:

Միկին լավ տեմպ ունի, լավ որակներ, նա կարող է շրջանցել մրցակցին, ինչպես նաև հայտնվել պաշտպանների հետևում:

Զգում եմ, որ այդպիսի խաղացողները միշտ էլ խնդիրներ են ստեղծում պաշտպանների համար»,-Վինթերբուրնի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: