Երաշխիք կա՞, որ Ադրբեջանը չի վերսկսի ռազմական գործողությունները

Oct 12, 2017 Չի մեկնաբանվել

 

«Ինչպես կարելի է խոսել բանակցություններում առաջընացի մասին, եթե կողմերի միջև չկա վստահություն Փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է միջզգային պարտավորություններից, արդեն հարցականի տակ է դնում ապագա ցանկացած համաձայնություն։ Նա կարող է ստորագրությունը դնել այդ համաձայնության տակ և վաղը չկատարել», – լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝նշելով, թե երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի վերսկսի ռազմական գործողությունները։

«Բանակցություններում տեղում դոփելն էլ պայմանավորված է նրանով, որ ի սկզբանե Բաքուն ընտրել էր ուժային քաղաքականություն ի պատասխան ինքնորոշմանը։Եվ առ այսօր այդ քաղաքակաքնությունից չի հրաժարվում», – ասաց նա։

«Մենք պետք է գիտակցենք, որ երբ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, կա երկու հարթութուն, մեկը վերաբերում է ռազմական գործողություններ չվերսկսելուն, մյուսը՝ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն։ Հաշվի առնելով Ադրբեջանի հետևողական ուժային քաղաքականությունը՝ ակնհայտ է, որ եռանախագահները առաջին հերթին շեշտադրումը դնում են վստահության մթնոլորտի վրա։ Ցավոք, դեռ կարգավորման հարցում առաջընթաց չի արձանգրվում և այսօր առաջնային խնդիրը վստահության մթնոլորտն է»։

«Սա էլ  նշանակում է, որ Ադրբեջանի սադրանքներին պետք է վերջ դրվի:Կամ Ադրբեջանին պետք է բերել այդ կառուցողական դաշտ, կամ էլ պետք է երաշխիքներ լինեն։ Ադրբեջանն իրեն խաղի կանոններից դուրս է դրել և այս ամենը անվերջ շարունակվել չի կարող:Մի երեք-չորս տարի առաջ մեզ ասում էին, թե «այ, Եվրոպայի խորհուրդն այս ընդունեց, այն ընդունեց»,-ասաց նա:

«Ադրբեջանը գործ ունի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամի հետ, որոնք միջնորդ են հանդիսանում։Հիմա հարց, անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվ մեկ առաքելույունն այն է, որ պատերազմ չլինի աշխարհ որևէ ծայրում։ Բայց եթե իրենք միջնորդ են և միջնորդ լինելով հանդերձ՝ լինում է ռազմական գործողություններ, դա ապտակ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամներին», – ասաց Քոչարյանը՝ հավելելով, թե Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է և ձերբազատվել այդ ձևաչափից։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Երաշխիք կա՞, որ Ադրբեջանը չի վերսկսի ռազմական գործողությունները”

Մեկնաբանել