Չտրվել կանխամտածված սադրանքների

Oct 14, 2017 Չի մեկնաբանվել

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում նախօրեին ստացած հրազենային վիրավորման հետևանքով զինվորական հոսպիտալում մահացել է 19-ամյա ժամկետային զինծառայող Չապլին Մարգարյանը։

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակոցից: «Ակտիվացումը շատ չի, սահմանին լարվածության համընդհանուր աճ, որպես այդպիսին, չկա»,- նշեց ՊՆ խոսնակը: Վերջինիս փոխանցմամբ՝ Հայաստանի սահմանին վերջին անգամ զոհ այս տարվա առաջին եռամսյակում էր գրանցվել։ Հովհաննիսյանը նշեց, թե չի կարող մեկնաբանել միջադեպի հնարավոր պատճառները, միայն ասաց՝ այժմ սահմանին իրավիճակը հանգիստ է։

Հայաստանի սահմանին ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զինծառայողի զոհվելու կապակցությամբ Երևանում ՀԱՊԿ-ից արձագանք են ակնկալում, ասել է խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն, այդուհանդերձ, նշելով, որ չնայած իրենց սպասելիքներին, արձագանքելու հարցը ՀԱՊԿ ղեկավարներն են որոշում։

«Միշտ չէ, որ այդ ակնկալիքները բավարարվում են: Ուղղակի պետք է հաշվի առնենք մի հանգամանք, թե այս կամ այն միջազգային կազմակերպությունն իր կանոնադրական խնդիրների և գործառույթների շրջանակում ինչպիսի պարտավորություններ ունի: Այդ իմաստով պետք է ուղղակի քննարկել՝ ինչու՞ այս կամ այն դեպքում միջազգային կազմակերպությունը արձագանքեց կամ չարձագանքեց»,- ասաց Նահապետյանը:

Հակառակորդի կողմից զինծառայողի սպանությունը թերևս առաջիկայում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպման հետ։ Ընդ որում, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները մասնակցում էին Սոչիում անցկացվող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Իսկ Ալիևն այդ կերպ ցանկանում է ցույց տալ, որ ազատ է, որևէ քննադատություն գործընկերներից չի հնչելու: Ավելին՝ նման միջադեպերով ադրբեջանական կողմը ինչպես միշտ փորձում է տապալել առաջիկայում կայանալիք Սարգսյան-Ալիև բանակցությունները։ Ալիևը ցանկանում է փակել նոր բանակցությունների էջն։

Բացի այդ, այս օրերին Հայաստանում անցկացվում էին ՀԱՊԿ-ի զորավարժություններ: Ալիևը նոր սադրանքով ցանկանում է ի ցույց դնել ՀԱՊԿ-ի անգործությունը, որպեսզի հայկական կողմը չստանա որևէ աջակցություն դաշնակիցներից:

Եվ այստեղ կարևոր է այլ հարց` ինչու՞ է Հայաստանը ՀԱՊԿ-ից արձագանք ակնկալում, եթե գիտի, որ չի լինելու նման արձագանք:

Ավելի ճիշտ չէր լինի, որպեսզի հայկական կողմը հայտարարեր, որ Հայաստանն ունակ է ինքը պաշտապնել իր սահմանները և դաշնակիցների աջակցության կարիքը չի զգում, իսկ սադրիչ հակառակորդը կստանա արժանի պատասխան:

Ադրբեջանի կանխամտածված սադրանքին արժեր պատասխանել, բայց ոչ ՀԱՊԿ-ից անհույս աջակցություն ակնկալելու հայտարարությամբ:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Չտրվել կանխամտածված սադրանքների”

Մեկնաբանել