Ադրբեջանի դեմ զեկույցները հայկական փողերով են. ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար

Oct 11, 2017 Comments Off on Ադրբեջանի դեմ զեկույցները հայկական փողերով են. ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամիդ Սեիդովը` խոսել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի վերաբերյալ երկու զեկույցների ընդունումից՝ համարելով այն կեղծ և կաշառված:

«ԵԽ գլխավոր քարտուղարը զբաղված է միայն մեկ գործով` Ադրբեջանի հեղինակությանը և դիրքերին հարված հասցնելով: Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որովհետև արհեստական բացասական լարվածությունը, որը մտցված է այդ բանաձևերում, հեռու է իրական փաստերից, հետևաբար զեկույցները վերածում է անլուրջ փաստաթղթերի», – ասել է Սեիդովը:

Սեիդովը համոզմունք է հայտնել, թե ԵԽԽՎ-ում որոշ ելույթների  հետևում «հայկական լոբբիի փողերն են»:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: