Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կան բերման ենթարկվածներ

Oct 10, 2017 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կան բերման ենթարկվածներ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մի խումբ երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային Ոստիկանության բաժանմունքի ծառայողների հետ Հասրաթյան փողոցի թիվ 14 շենքի բակից վիճաբանություն կատարելու կասկածանքով Մաշտոցի Ոստիկանություն են բերման ենթարկել Սպորտի փողոցի բնակիչներ՝ 22-ամյա Արման Բաղդասարյանին, 30-ամյա Համբարձում Բաղդասարյանին, 17-ամյա Էդուարդ Բաղդասարյանին, 46-ամյա Արթուր Արզումանյանին, 43-ամյա Բենիամին Խաչատրյանին, Միրաքյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Ազատ Դավթյանին և 17-ամյա Տիգրան Մադոյանին։

Պարզվել է, որ նշված շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց միջև, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Տ. Մադոյանը փայտով հարվածել է Է. Բաղդասարյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք։

Փաստ աթիվ Ոստիկանւթյան Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Բաժին բերված բոլոր անձինք ստորագրությամբ բաց են թողնվել։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: