«ՌԴ կարող է նաև Ադրբեջանի հետ լինել ռազմավարական ընկեր, ինչո՞ւ ոչ». Բոստանջյան

Oct 10, 2017 Comments Off on «ՌԴ կարող է նաև Ադրբեջանի հետ լինել ռազմավարական ընկեր, ինչո՞ւ ոչ». Բոստանջյան

Այսօր Հայելի ալումբում լրագրողների հետ հանդիպմանն ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Իրան այցի մասին, նշեց, որ, ըստ իրեն ՌԴ գործոնն ունի էական ազդեցություն ընդհանրապես մեր ու Իրանի կապերի ավելի խորացման, ուժեղացման առումով, տարածաշրջանում Իրանը որպես այդպիսին ռեսուրսներով ու կայունությամբ որպես հին երկիր շատ ուժեղ է, ու նրա հետ հաշվի չեն կարող չնստել ուժեղ երկրները::

Դիտարկմանը, որ Ադրբեջանը կարող է  անդամակցել ԵԱՏՄ-ին, պատգամավորն ասաց, որ ՌԴ-ն խոշոր երկիր է, և բնական պետք է համարել, ՌԴ ոչ միայն Հայաստանի հետ կարող է լինել ռազմավարական ընկեր, նաև Ադրբեջանի հետ, ինչո՞ւ ոչ: «Քաղաքականության մեջ չկա այն, որ այս մի երկրին շատ եմ սիրում, այն մյուսին՝ քիչ: Ես բնական եմ համարում ՌԴ կեցվածքը: Եթե Ռուսաստանին հաջողվի ազդեցության ոլորտի պահպանության առումով, այդ նույն հզոր երկիրը գրեթե կբացառի ընդհարումը»,-փաստեց Բոստանջյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: