Կարեն Կարապետյանը որոշել է զբաղվել այգեգործությա՞մբ

Oct 10, 2017 Comments Off on Կարեն Կարապետյանը որոշել է զբաղվել այգեգործությա՞մբ

Հրապարակ օրաթերթը գրում է. Արարատի սահմանամերձ Երասխ գյուղում այս օրերին մոտ 50 հեկտարի վրա պտղատու գաճաճ այգի են տնկում՝ ժամանակակից մեթոդներով․ ցանցային պաշտպանություն, կաթիլային ոռոգում եւ այլն։ Տեղացիները խոսում են, որ այգիների սեփականատերը վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով հողերը գնել է գյուղացիներից եւ որոշել այգեգործությամբ զբաղվել։ Մեզ հետ զրույցում Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը նշեց այգիների սեփականատիրոջ անունը՝ Հայկ Սերոբի Հունանյան՝ դժվարանալով պատասխանել, թե նա ինչ առնչություն ունի վարչապետի հետ, եւ ինչու են Կարեն Կարապետյանի անունը շրջանառում։ «Ես չգիտեմ»,- ասաց նա։ Գյուղապետը գիտի միայն, որ Հունանյանը «երեւանցի բիզնեսմեն է»։ Մեր դիտարկմանը, թե, փաստորեն, ձեր գյուղում գյուղատնտեսությամբ զբաղվելը շահութաբեր չէ, որ մարդիկ հրաժարվեցին իրենց հողերից, պատասխանեց․ «Ոչ թե հրաժարվեցին, այլ վաճառեցին, հիմա էլ այնտեղ աշխատում են»։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: