Ռուբեն Մաթևոսյանը և Ռուդոլֆ Ղևոնդյանը բնակարան կստանան

Oct 09, 2017 Comments Off on Ռուբեն Մաթևոսյանը և Ռուդոլֆ Ղևոնդյանը բնակարան կստանան

Երևանի ավագանին իր արտահերթ նիստում բնակարաններ կտրամադրի Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին: Հայ երգարվեստի միության նախագահին կտրամադրվի ՝ 62.7 քմ մակերեսով բնակարան Սիսակյան փողոցի հ.16 շենքից: Տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ տաղանդաշատ երաժիշտը իր կնոջ, որդու ընտանիքի, մյուս որդու և դստեր հետ բնակվում են մեկ հարկի տակ` փոքր բնակարանում:

Նույն շենքից բնակարան կստանա նաև ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը: Դերասանը բնակվում է վարձակալական հիմունքներով:

Հայաստանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը ևս բնակարան կստանա: Սևակ Ավետիսյանը, ըստ տեղեկանք-հիմնավորման, ապրում և ստեղծագործում է Երևանում, բնակվում է ծնողների, եղբոր ընտանիքի, քրոջ հետ համատեղ և հանդիսանում է բնակարանային պայմանների կարիքավոր։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: