Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը մոտ է

Oct 06, 2017 Comments Off on Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը մոտ է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի բացառում, որ կարող է հեռանալ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:Եթե ֆուտբոլի ազգային հավաքականը 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլը չհաղթահարի, ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական կտա։ Այս մասին 2015 թվականի նոյեմբերին 30-ին հայտարարել է Red Eagles ֆան ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ։ Ռուբեն Հայրապետյանը ասել է, որ հավաքականի անհաջող ելույթի դեպքում ինքն այլևս անելիք չի ունենա ֆուտբոլում։

Սակայն հերթական պարտությունից հետո նա չի շտապում խոսքի տերը լինել և հրաժարական տալ:

Ընտրական այս մի փուլն էլ է տապալվել, Հայաստանի հավաքականը հույսը դրել է հաջորդ հանդիպման վրա:

Երկվա Լեհաստան-Հայաստան խաղից հետո, որի ընթացքում մեր հավաքականը պարտվեց 6/1 հաշվով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը զերծ չմնաց քննադատական խոսք հնչեցնելուց:

«Այսօրվա խաղը թիմին հաստատ չի կարող օգուտ տալ, որովհետև մենք իրոք շատ վատ խաղացինք: Ավելի լավ կլիներ, որ մենք մարտավարական սխալներ թույլ տայինք և պարտվեինք, ու այդ դեպքում մեղադրեին մարզչին, քան մենք պարզ սխալների պատճառով նման հաշվով պարտվեինք Լեհաստանին: Այս խաղը հաստատ պետք է մոռանալ»,- երեկ ասել է նա՝ ընդունելով, որ թիմը բացարձակապես դաշտում անգործության էր մատնվել։

Ֆեդերացիայի լրատվական ծառայությունից էլ ի պատասխան լրատվամիջոցների հարցմանը փոխանցել են, որ եթե ֆեդերացիայի նախագահը հրաժարական ներկայացնի, ապա իրենք կայքում կգրեն այդ մասին։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: